Սենա գետում ջրի մակարդակը անձրևների հետևանքով բարձրացել է 4 մետրով
Վերջին օրերի տեղատարափ անձրեւները հանգեցրել են Փարիզի սահմաններում 4,15 մետրով Սենի ջրի մակարդակի բարձրացման: Այս մասին հայտնել է քաղաքի օդերեւութաբանական ծառայությունը:Փարիզի համար ռեկորդային է համարվում 1910 թվականի ջրհեղեղը, երբ ջուրը բարձրացել էր 8.5 մետրով՝ հեղեղելով մայրաքաղաքի տարածքի 1/4-ը։ Սպասվում է, որ արդեն հունիսի 1-ի երեկոյան Սենում ջուրը կհասնի 5 մետրի նշագծին, իսկ գիշերը կգերազանցի այն: Անձրևները Ֆրանսիայի ողջ հյուսիսային և մասամբ կենտրոնական հատվածներում կվերսկսվեն հինգշաբթի։ Եղանակային պայմանները հավանաբար կբարելավվեն միայն շաբաթ օրը։
