2016 թվականը փորձությունների տարի է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվում մասնակցել է «Կասպյան նավթ ու գազ-2016» (Caspian Oil&Gas 2016) 23-րդ միջազգային ցուցահանդեսին ու համաժողովին:Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևը հայտարարել է, որ 2016 թվականը փորձությունների տարի է նավթային երկրների, այդ թվում նաև Ադրբեջանի համար: «Ադրբեջանը հաջողությամբ հաղթահարում է այդ փորձությունը: 2016 թվականը պետք է դառնա կայունացման տարի, իսկ ապագայում վստահ եմ, որ կլինի աճ»,- ասել է նա:
