Դոնալդ Թրամփը «իմաստուն քաղաքական գործիչ է» և «հեռատես թեկնածու». հյուսիսկորեական պետական ԶԼՄ-ներ
Հյուսիսկորեական պետական ԶԼՄ-ները գովել են ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին՝ նրան նկարագրելով որպես «իմաստուն քաղաքական գործիչ» և «հեռատես թեկնածու»: Այս մասին գրում է Guardian-ը: «Կան Թրամփի «էպատաժային քաղաքականության» շատ դրական ասպեկտներ: Նա ասել է, որ ինքը չի ներքաշվի Հյուսիսի և Հարավի միջև պատերազմին. մի՞թե դա լավ չէ Հյուսիսային Կորեայի տեսանկյունից»,- գրում է հեղինակը: Հոդվածագիրը գովում է նաև նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում Հարավային Կորեայից զորքերը դուրս բերելու Թրամփի որոշումը:
