Ադրբեջանը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպմանը Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիևը, մեկնաբանելով տեղեկությունը հունիսին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, ասել է, որ նման հանդիպում անցկացնելու առաջարկ չի եղել: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությունը:
