Նավթի համաշխարհային գները
Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները կրկին նվազում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,71 տոկոսով՝ հասնելով 48,75 դոլարի մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,09 տոկոսով՝ հասնելով 49,5 դոլարի:
