Իրանի ու Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները կզարգանան. Ռուհանի
Իրանի նախագահ Հասան Ռուհանին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուհանին իր ուղերձում նշել է, որ Իրանի ու Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները կզարգանան նաև հետագայում: Trend-ը գրում է նաև, որ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը նույնպես շնորհավորել է Ադրբեջանի նախագահին՝ կապված Հանրապետության օրվա հետ:
