Ինչու է Մեքսիկային հետաքրքրում ԵԱՏՄ-ն
Մեքսիկային հետաքրքրում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցության թեման տարածաշրջանում իր ներկայությունն ընդլայնելու համար: Այս մասին RIA Novosti-ին ասել է այդ երկրի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Կառլոս դե Իկասան: Նրա խոսքով Մեքսիկան մտադիր է հետագայում ևս զարգացնել և պահել այդպիսի երկխոսությունը: «Մենք մեծ հետաքրքրություն ունենք միության նկատմամբ, դա մեզ շատ ավելի մեծ ներկայություն կտար տարածաշրջանում»,- ասել է դե Իկասան, սակայն համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրման ստույգ ամսաթիվ չի նշել:
