Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակից-անդամ է. Պետդեպ
Պետդեպի պաշտոնական ներկայացւցիչ Ջոն Կիրբին նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակից-անդամ է։ Ինչպես ասել է՝ Թուրքիան առանցքային գործընկեր է Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: «Ինչպես այդ պայքարում մեր բոլոր գործընկերների հետ՝ մենք կշարունակենք քննարկել Թուրքիայի հետ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի բոլոր հնարավոր տարբերակները»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը՝ փոխանցում է Trend-ը։
