՛՛Մենամարտ՛՛՝ Հայաստանի իշխանության և Ռուսաստանի միջև
Ես հայաստանյան Նժդեհի մեծ համակիրներից եմ: Բայց հիմա, երբ ուզում են հասարակական կարծիք կառուցել Նժդեհի՝ Երևանում կանգնեցված արձանի դեմ, առաջարկում եմ թողնել, որ այդ ՛՛մենամարտը՛՛ իր վրա վերցնի Հայաստանի իշխանությունը: Վերջ ի վերջո Ռուսաստանի համար կարևոր է Նժդեհի հակաբոլշևիզմը, նույնիսկ խորհրդային քննությունը չի ապացուցել ֆաշիստների հետ նրա համագործակցությունը: Բայց հիմա խոսելու են ՛՛ֆաշիստ Նժդեհի՛՛ մասին, և հարկավոր է շանս տալ մեր իշխանություններին՝ պաշտպանել Նժդեհի արձանի իրավունքը: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գրառումը
