45.8 մլն մարդ գտնվում է ստրկության մեջ
Ավստրալական Walk Free Foundation հասարակական կազմակերպությունը մայիսի 31-ին հրապարկել է «Ստրկության համաշխարհային ինդեքս» (Global Slavery Index) հերթական ամենամյա զեկույցը: Ինչպես ասվում է զեկույցում` շուրջ 45.8 մլն մարդ ողջ աշխարհում հայտնվել է ժամանակակից ստրկության ճիրաններում, որը մեկ երրորդով ավելին է, քան երկու տարի առաջ էր գնահատվել: Ըստ զեկույցի` Հնդկաստանում ապրում են ամենամեծ թվով «ստրուկները»` 18.35 մլն մարդ, որին հաջորդում է Չինաստանը` 3.39 մլն-ով և Պակիստանը` 2.13 մլն-ով: «Ստրկության համաշխարհային ինդեքս» զեկույցը կազմելիս հետազոտություն է իրականացվել աշխարհի 167 երկրում:
