Երրորդմասցի Լյովիկի հայրը հանցագործների անուններ է տալիս

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով դատական նիստը: Նիստի ընթացքում Երրորդմասցի Լյովիկի հոր՝ Միհրան Ղազարյանի եւ պաշտպանական կողմի միջեւ միջադեպ տեղի ունեցավ: Մինչ այդ, սակայն, հարցաքննվեց սույն գործով առանցքային վկա Վահագն Մնացականյանը: Վերջինս դատավորի հարցին ի պատասխան ասաց, որ ամբաստանյալներին լուրերով է տեսել: Վերջինս խոսելով դեպքի օրը տեղի ունեցածի մասին պատմեց, որ Էրեբունի համայնքում գտնվող ավտովերանորոգման կետում է աշխատել, իրենց երեք անձ է մոտեցել, ասել են, որ մեկը վատ է զգում, խնդրել են տանել «Էրեբունի» հիվանդանոց: Ըստ վկայի ցուցմունքի՝ ինքը նրանց տարել է, սակայն ճանապարհին խնդրել են այլ տեղ տանել իրենց: Նրանց իջեցրել է Մասիվում, իսկ երբ վերադարձել է, Ոստիկանությունից արդեն սպասում էին իրենց: Դատավորի հարցին՝ արդյոք իրեն գումար տվե՞լ են, վկան պատասխանեց, որ չէր վերցնում, բայց նրանք մեքենայի մեջ 10 հազար դրամ են թողել: Դատախազի հարցին, թե ե՞րբ է տեղի ունեցել իր կողմից նկարագրված դեպքը, վկան պատասխանեց, որ չի հիշում, հավանաբար 1 տարի անցած կլինի: Հարցին՝ ի՞նչ իմացաք, որ տղաներից մեկը վատ էր զգում իրեն, վկան պատասխանեց, որ նրանք ասացին այդ մասին, բացի այդ՝ նրա տեսքից էլ երեւում էր, որ վատ է զգում. գույնը գցած էր: Դատախազը հետաքրքրվեց՝ արդյոք կարո՞ղ է նկարագրել այդ անձանց, ինչին ի պատասխան՝Վահագն Մնացականյանն ասաց, որ արդեն չի հիշում, իր նախաքննական ցուցմունքում ինչպես կարողացել է, նկարագրել է: Վկան ասաց, որ հարցաքննելիս իրեն նկարներ են ցույց տվել, ինքը ճանաչել է նրանցից մեկին, որն իրեն վատ զգացող ուղեւորն է եղել (խոսքը գործով ամբաստանյալ Գաստիկի մաիսն է-հեղ.): Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց՝ արդյոք այդ անձանցից մեկը դահլիճում ներկա՞ է, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ չի հիշում: Մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ նշելով, որ էական հակասություններ կան դատարանում եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջեւ: Առանց լսելու դատավարության մասնակիցների կարծիքը՝ դատավորը մեղադրողին թույլատրեց հրապարակել ցուցմունքը: Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ լավ չի հասկանում՝ իր կարծիքն արտահայտելուց հետո դատարանը փոխելո՞ւ է իր դիրքորոշումը, ըստ էության, արդեն որոշում է կայացրել: «Ես կխնդրեմ այսուհետ մեզ լսեք, նոր որոշում կայացնեք, բայց ասեմ, որ մեղադրողն ընդհանրապես չպատճառաբանեց: Այո՛, որոշակի հանգամանքներ կան ցուցմունքում, բայց դատախազը պետք է փորձեր դրանք պարզել հարցերի միջոցով, հարցեր չի տվել, որպեսզի պարզի»,- ասաց Լուսինե Սահակյանը: Դատավորը այս անգամ էլ չլսելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կարծիքը, բավարարեց դատախազի միջնորդությունը: Հրապարակվեց վկա Վահագն Մնացականյանի՝ նախաքննության ընթացքում տված առաջին ցուցմունքը, որի համաձայն՝ 2015թ. մայիսի 4-ին, 13:45-ի սահմաններում ավտովերանորոգման կետ են մտել իրեն անծանոթ երեք անձինք, նրանցից մեկը հարցրել է, թե ումն է դրսում կանգնած մեքենան, ինքը պատասխանել է, որ իրենն է, խնդրել են տեղափոխել իրենց, ասել, որ ընկերոջ սիրտը լավ չէ, մեռնում է: «Այդ ընթացքում ուշադրություն դարձրի այն անձին, ով իրեն լավ չէր զգում: Տեսա, որ նրա դեմքն ամբողջությամբ գունատ է, քրտինքով պատված, աջ ձեռքը դրել էր կրծքավանդակին՝ մի փոքր առաջ թեքված»,- նշված էր վկայի ցուցմունքում: Ըստ ցուցմունքի՝ ճանապարհին խնդրել են փոխել ճանապարհը, ինքը հարցրել է՝ հիվանդանոց չի տանելո՞ւ, նրանցից մեկը պատասխանել է՝ «լավ էլի, ախպե՛րս, սենց աջով թեքվի, կիջնենք հես ա»: Ըստ ցուցմունքի՝ վկան ճանապարհը շարունակել է աջով ու զգացել, որ ինչ-որ բան այն չէ, «քանի որ նրանք երեքն էլ հագած էին կապիշոնով սվիտերներ ու վրայից՝ կուրտկաներ, եւ կողքիս անձն ավտոմեքենայում նշված խոսակցության ժամանակ անհանգիստ ձեւով կողքիններին էր նայում»: Ըստ ցուցմունքի՝ տեղ հասնելուց հետո ուղեւորները հեռացել են «կիսախառնված վիճակում»: Նրանց մոտ զենք կամ այլ առարկա չի նկատել: Հետաքրքրական է, որ քննիչի հարցին ի պատասխան՝ վկան բավական մանրամասն նկարագրել էր այդ ուղեւորներից երկուսի արտաքինը: «Ավտոմեքենայում իմ կողքին նստած անձը միջահասակ էր, թիկնեղ, դեմքը՝ կլորավուն, այտերը՝ քիչ արտահայտված, մաշկը՝ ցորենամորթ, քիթը՝ միջին չափի, ուղիղ, աչքերը՝ սեւ, միջին չափի»,- նկարագրելով ուղեւորներից մեկին՝ նշել էր Մնացականյանը՝ հավելելով, որ դեմքը սափրված չէր, «6-7 օրվա թրաշով»: Երկրորդ անձը, ըստ վկայի, նիհար էր, կարճահասակ, դեմքը՝ չսափրված, դեմքի այլ նկարագիր չէր հիշում: Երրորդ անձին վկան նկարագրել էր՝ որպես բարձրահասակ անձ, կլորավուն դեմք ունեցող, կանաչավուն խոշոր աչքերով, սափրված դեմքով, կզակի վրա, ծնոտին սպի ուներ: Վկան պատմել է, որ վերադառնալով վերանորոգման կետ՝ իմացել է, որ տեղանքում սպանություն է կատարվել, իսկ թե իր տեղափոխած անձինք կատարած դեպքի հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ, չի կարող ասել, չգիտի: Դատախազը հրապարակեց նաեւ վկայի երկրորդ ցուցմունքը, որի ընթացքում նա հայտնել էր, որ իրեն ներկայացված տեսագրությունում երեւացել է իր մեքենան, որի մեջ եղել է իրեն անծանոթ երեք անձ, հետագայում իմացել է, որ նրանք Տլեն, Գաստիկը եւ Ծգլն են: Գաստիկի վատառողջ լինելու պատճառով խնդրել էին իրեն հասցնել մոտակա հիվանդանոց, սակայն հետագայում մտափոխվել էին՝ խնդրելով տանել Մասիվ: Վկան նաեւ նշել է, որ երբ նրանց տեղափոխելիս է եղել հիվանդանոց, իր հեռախոսին զանգ է եկել, սակայն նրանցից մեկն ասել է, որ հիմա չպատասխանի զանգին: Վկայի թե՛ հարցաքննության, թե՛ նախաքննական ցուցմունքը հրապարակելու ընթացքում ամբաստանյալները պարբերաբար գլխով բացասական շարժումներ էին անում՝ չհամաձայնելով վկայի ցուցմունքի հետ: Ցուցմունքի հրապարակման ընթացքում դատարանում միջադեպ գրանցվեց. դահլիճում գտնվող Երրորդմասցի Լյովիկի հայրը՝ Միհրան Ղազարյանը անհարգալից վերաբերմուք դրսեւորեց գործով ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ: Մասնավորապես, տուժողի հայրը Սահակյանին ասաց, որ հեռու նստի ամբաստանյալներից եւ «չփաթաթվի հանցագործին»: Փաստաբանը պահանջեց հարգալից խոսել, սակայն նա կրկին շարունակեց վիրավորել նրան: Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախազգուշացրեց տուժողի իրավահաջորդին, ինչից հետո տուժողի հայրը կրկնեց նույն արտահայտությունը՝ այս անգամ ավելացնելով, որ պաշտպանական կողմը նիստի ժամանակ ծիծաղում է, ի վերջո սպանության գործ է: Դատարանը տարեց տղամարդուն կրկին նախազգուշացրեց՝ հավելելով, որ կրկնվելու դեպքում սանկցիա կկիրառի: «Ես հարգում եմ ձեր սպիտակ մազերը, բայց խնդրում եմ հաջորդ անգամ չխանգարել նիստը»,-ասաց դատավորը: Պաշտպաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը դատարանին խնդրեցին սանկցիա կիրառել տվյալ անձի նկատմամբ, սակայն դատարանը հարգելով սպանվածի հոր սպիտակ մազերը բավարարվեց միայն նախազգուշացում տալով: Պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ քանի դեռ տվյալ անձը գտնվում է դատական նիստերի դահլիճում, իրենք լքում են դահլիճը: Եվ քանի որ ամբաստանյալներն իրենց պաշտպանների բացակայությամբ չցանկացան, որպեսզի դատական նիստը շարունակվի՝ նիստը հետաձգվեց: Նիստը հետաձգվելուց հետո արդեն ամբաստանյալների հարազատների եւ սպանվածի հոր միջեւ թեթեւ միջադեպ տեղի ունեցավ. պատճառն այն էր, որ Լեւոն Ղազարյանի հայրը ամբաստանյալներին հանցագործ էր անվանել: Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 7-ին ժամը 12:00-ին: armtimes.com

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Երևանում. Հերացի փողոցում բախվել են «Chevrolet»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր #ՈՒՂԻՂ․ Շտապ. Ռուսաստանը փակո՞ւմ է Հայաատանի հետ օդային տարածքը. Նաիրա Զոհրաբյան (video) Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային Տեղումները կշարունակվեն, ինչ ջերմաստիճան է սպասվում Ադրբեջանի թիրախում Ստեփանակերտի մայր եկեղեցին է. monumentwatch Ու՞մ թշնամու հետ ես ուզում գնալ․․․ Պուտինը Հայաստանին կոնկրետ մի բան ասաց․ Գագիկ Ծառուկյան (video) Ի՞նչ եք պայմանավորվել Պապիկյանի հետ․ թեժ խոսակցություն Գեղամ Մանուկյանի և Հայկ Սարգսյանի միջև (video) «Սա ինչ-որ ծայրաստիճան շիզոֆրենիա է՝ բարձրացված պետական քաղաքականության աստիճանի. Մեղա քեզ Տեր Աստված…». Աբովյան Իրանը կտա վճռական ու համապարփակ պատասխան. Իրանի ԱԳՆ #ՀԻՄԱ․ Ռուսաստանում Նիկոլին «ծեծել են»․ Պուտինն ասել է՝ չե՛ս խաբելու․ Տիգրան Չոբանյան (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Նորապատում. մոտ 15 հոգով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 43-ամյա տղամարդուն Կոտայքում «Nissan»-ը բախվել է քարերին ու հողաթմբերին և հայտնվել բնակչի տան տարածքում. կա վիրավոր Իրանի հարցով միջնորդները վերջին ջանքերն են գործադրում 45-օրյա հրադադար հաստատելու առաջարկի շուրջ Սպանվել է ԻՀՊԿ հետախուզական ծառայության ղեկավարը Ուկրաինական հարվածների հետևանքով Լուգանսկում 41 հանքագործ արգելափակված է գետնի տակ «Փաշինյանը էդ տիրադավ հոգևորականներին գիտե՞ք՝ ինչ է արել»․ վանաձորցիների պատասխանը (video) Պարտավորված եմ զգում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի․ Ծառուկյան Ովքեր իրենց ձայնը կտան իշխանությանը, իրենց ուղիղ մասնակցությամբ նոր անեծք կբերեն մեր ազգի գլխին Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am