Ալիևն` իր իսկ լարած «թակարդում»

Երեկ Բրյուսել է մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով նախ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցելու է Ադրբեջան-ՆԱՏՕ նիստին, ապա այսօր հանդիպելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին։ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համանախագահների հետ կհանդիպի հունիսի 2-ին՝ Փարիզում։ Մայիսի 26-ին Նալբանդյանը հայտարարել էր, որ միջնորդների հետ հանդիպման ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու։ «Այնպիսի մշակված փաստաթուղթ չկա, որը կարող է ստորագրվել», - ասել է արտգործնախարարը։ Հիշեցնենք, որ համանախագահող երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ Վիեննայում մայիսի 16-ին գումարվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որն առաջինն էր ապրիլյան ռազմական աննախադեպ ծանր մարտերից հետո։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի միջնորդությամբ անցկացված բանակցությունների արդյունքում Սարգսյանը և Ալիևը վերահաստատել են իրենց հանձնառությունը հրադադարի պահպանմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Բացի այդ, Վիեննայում որոշվել է լրացուցիչ լծակներ տրամադրել շփման գծում դիտարկումներ իրականացնող ԵԱՀԿ-ը առաքելությանը։ Վիեննայի բանակցություններից հետո միջնորդները հայտնել են, որ հունիսին հնարավոր է նախագահների մակարդակով մի նոր հանդիպում։ Երեկ պաշտոնական Բաքուն տարածել է ուշագրավ մեկ այլ հաղորդագրություն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա, որտեղ ներկա կլինի Իզմիրում ընթացող «Էֆես-2016» զորավարժությունների ավարտական փուլին։ Այդ զորավարժություններին մասնակցում են 9-ը երկրների զինված ուժերի ստորաբաժանումներ, այդ թվում՝ ադրբեջանցի 30 զինծառայող։ Օրեր առաջ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևն ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների։ Նա «Թրենդ»-ի հետ զրույցում նշել է, որ Վիեննայի հանդիպման առաջարկները միմյանց հետ փոխկապակցված են։ «Կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու նպատակը համապարփակ բանակցությունների համար հիմք ստեղծելն է, իսկ հակամարտության քաղաքական կարգավորման հիմնական մասը անընդունելի ստատուս քվոյի փոփոխությունն է և հայկական զինված ուժերի դուրսբերումը օկուպացված տարածքներից», - հայտարարել է Հաջիևը։ Բաքուն, իհարկե, ցանկալին որպես իրականություն ներկայացնելու իր ավանդույթին վերջ չի տալիս, ամեն առիթով հիշեցնելով` «օկուպացրած տարածքներից հայկական ուժերի դուրս բերումը»: Սակայն կան ավելի կոնկրետ առաջարկներ, որոնց պատասխանին են սպասում միջնորդները: Առաջիկա օրերին Վիեննայում ԵԱՀԿ անդամ երկրների հաստատմանը կներկայացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հայեցակարգը, այդ թվում նաև բյուջեն: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նա հիշեցրել է, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների մայիսի 16-ի հանդիպմանը որոշում է կայացվել բանակցությունների հերթական փուլի մասին` նպատակ ունենալով ավարտին հասցնել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը, անհետ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը: «Այդ նպատակով ԵԱՀԿ գործող նախագահությունը հանձնարարել է ինձ պատրաստել անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հայեցակարգը: Ընդլայնումը չի ազդի իմ մանդատի վրա, բայց կավելանա դաշտային օգնականների քանակը: Դրա շնորհիվ գրասենյակը կկարողանա ավելացնել մշտադիտարկումների քանակը և կանոնավոր կապեր հաստատել իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչների հետ: Դա թույլ կտա ԵԱՀԿ նախագահությանն ու համանախագահներին ավելի բազմակողմանի տեղեկատվություն ստանալ իրավիճակի մասին: Միաժամանակ դա թույլ կտա ավելի օպերատիվ արձագանքել աջակցություն մասին հարցումներին` կապված իմ մանդատի շրջանակում իրավիճակի սրման ռիսկերի նվազեցման հետ»,- ասել է Կասպշիկը: Որքան էլ Բաքուն ձգտեց վերոնշյալ առաջարկներն ուշադրության չարժանացնել, այսօր փաստ է, որ միջնորդները պնդում են իրենց առաջարկները, և Ադրբեջանին այլ բան չի մնում, քան համաձայնել թե՛ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, թե՛ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը: Այս մեխանիզմների կիրառումը բավական կբարդացնի Ալիևի ռեժիմի կողմից կեղծիքի տարածմանը: Այլևս բարդ է լինելու զինադադարի խախտումներ, դիվերսիոն գործողություններ իրականացնել, եթե գործեն միջադեպերի հետաքննության մեխանիզմները: Այնպես, որ ապրիլյան պատերազմը սանձազերծելով` Ալիևն ընկավ իր իսկ լարած «թակարդը»: Թամար Բագրատունի

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am