Bloomberg-ի բացահայտումը

Հայտնի են դարձել ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ համաձայնագրի մանրամասները, որը գաղտնի է պահվել 41 տարի: Տվյալ գործարքը զգալիորեն կանխորոշել է այդ երկրների միջեւ հարաբերությունների բնույթը, նշում է  Gazeta-ն` վկայակոչելով Bloomberg-ին: 1974-ի ամռանը համաշխարհային նավթային ճգնաժամը հարվածել էր ԱՄՆ-ի տնտեսությանը:   Բացի այդ, ՕՊԵԿ-ը Ամերիկայի նկատմամբ էմբարգո էր մտցրել,  որովհետեւ Վաշինգտոնը ռազմական աջակցություն էր տրամադրում Իսրայելին   «Յոմ Կիպուրի պատերազմի» ընթացքում: Այդ գործոնները հանգեցրել էին արժեթղթերի շուկայի փլուզմանը եւ երկրում ինֆլյացիայի բարձր ցատկի: Այդ ժամանակ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ուիլյամ Սայմոնը եւ նրա տեղակալը` Ջերրի Փիրսը Մերձավոր Արեւելքով եւ Եվրոպայով շրջագայության էին մեկնել: Պաշտոնապես այդ ուղեւորությունը ներկայացվել էր որպես   «տնտեսական դիվանագիտության» շարքային շրջագայությունը` արարողակարգային հանդիպումների եւ հրավերքների շարք: Բայց իրականում, հայտնում է գործակալությունը, դրա հետեւում թաքնված էր Սաուդյան Արաբիայի մեկ քաղաք` Ջիդդա այցելելու մտադրությունը: Նախագահ Նիքսոնի շրջապատը թաքցնում էր այդ տեղեկությունը: Իսկ ուղեւորության իսկական նպատակն էր նավթի` որպես տնտեսական զենքի չեզոքացումը: Նիքսոնը պատվիրակության առաջ խնդիր էր դրել` Ամերիկայի նկատմամբ թշնամաբար տրամադրված սաուդյաններին համոզել ներդրում անել ԱՄՆ-ի պետական պարտքի մեջ: Բանակցությունների ձախողումը սպառնում էր պայթեցնել ԱՄՆ-ի ֆինանսական առողջությունը եւ Նիքսոնի կարծիքով թույլ կտար, որ Խորհրդային Միությունը հաստատվի արաբական աշխարհում: Ուիլյամ Սայմոնը մշակել էր գործողությունների հիմնական սցենարը, որի համաձայն, ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայից նավթ էր գնելու, նրան ռազմական աջակցություն էր տրամադրելու եւ օգնելու էր նյութատեխնիկական ապահովմամբ: ԱՄՆ-ի գանձարանը փոխարենը ստանում էր սաուդյան միլիարդավոր նավթադոլարներ: Հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիայի Ֆեյսալ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ թագավորը պնդել էր, որ Էր Ռիյադի կողմից գանձապետական փոխառությունների գնումը գաղտնի մնա: Գործարքի գումարը`  117 մլրդ դոլար, հայտնի է դարձել ընդամենը  2016 թվականի մայիսին: Բանակցություններն ընթացել են արաբ-իսրայելական   «Յոմ Կիպուրի պատերազմի» ավարտից տասն օր անց, ինչից հետո Ալ Սաուդը զգուշանում էր, թե իր փողը   «ուղղակիորեն կամ անուղղակիորեն» Իսրայելի ձեռքը կընկնի (օրինակ, որպես օգնություն, որն ամերիկացիների  կողմից տրամադրվում է իսրայելցիներին): Այդ պահանջներին ընդառաջ գնալու համար գանձապետարանը Էր-Ռիյադին թույլ էր տվել իր փոխառության տոմսերը գնել առանց նման դեպքի համար սովորական աճուրդի: Այդ միջոցներից հետո գործնականում անհնար էր հայտնաբերել Սաուդյան Արաբիայի ներկայությունը ԱՄՆ-ի պետպարտքի շուկայում: Բացի այդ, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պարտքի մասին իր զեկույցներում Սաուդյան Արաբիային, Քուվեյթին, ԱՄԷ-ին եւ Նիգերիային միավորում էր   «Նավթ արտահանողներ» տողում եւ  41 տարի հետեւել է այդ պրակտիկային:  

դիտվել է 96 անգամ
Լրահոս
18 տարեկան Միքայելն ազատ արձակվեց. կիրառվել է բացակայելու արգելք Գևորգ Գևորգյանն ազատ արձակվեց ՔԿ-ից Եղբայրներից Միքայելն ազատ արձակվեց․ ինչ ասաց փաստաբանը (video) «Քաղաքացին ճշմարտությունը շպրտեց նիկոլականների երեսին․ քար լռություն էր»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ բախվել են Lexus-ը և Hongqi-ն․ վերջինը հայտնվել է մայթին․ կա 5 վիրավոր Փաշինյանը կմեկնի Ռուսաստան Խնդրում ենք երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ․ նամակ՝ ՀՀ պետական մարմիններին Պատիժ, որի հետևից մինչև վերջ գնալու է Ռոբերտ Քոչարյանը․ Խաչիկ Մանուկյան (video) Ժողովուրդը քեզ ատում ա, Նիկո՛լ, ռա՛դդ քաշի, գնա՛․ զոհվածի մայր (video) Շատ ամոթ է, որ 50 տարեկան մարդը եկեղեցում նման սադրանքների է դիմում. խնդիր է լուծում. Նարեկ Պարոնյան (video) «Նիկո՛լ, Աննային փախցրիր, դու չես հասցնելու, ես հետևիցդ գալու եմ»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (video) Ի՞նչ կասեն քաղաքացիները Փաշինյանին․ հարցում (video) «Փարամազյա՛ն, լա՞վ ես տեղավորվել Նիկոլի հետույքում»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ովքե՞ր «փախան» պատերազմից․ Գեղամ Մանուկյանը փաստաթղթեր ներկայացրեց (video) Արցախցիների բնակապահովման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային. Մանե Թանդիլյան Աշոտ Երկաթին Նիկոլը փակի տակ է պահում, որ Սյունիքը հանձնի․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Հրապարակ». Նոյեմբերյանի ավագանին դատախազության հրահանգը չի կատարել #ՈՒՂԻՂ․ «Լափելու ու ցրթելու կուսակցություն, շա՞տ եք վախեցած»․ Խաչիկ Մանուկյան (video) Ընտրություններից մեկ շաբաթ առաջ այս զորահանդեսն ակնհայտ է ինչ նպատակ ունի. Իշխան Սաղաթելյան Մինչև հունիսի 7-ը դուք դեռ շատ եք մոտիկից ճանաչելու Փաշինյանին. Ռուբեն Մխիթարյան Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև. Bloomberg ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից` ըստ չինական NetEase պարբերականի Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է. «Փաստ» Խոշոր հրդեհ. կրակի դեմ պայքարել են որդին ու հայրը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am