Հսկայական ալիգատորը հայտնվել է գոլֆի դաշտում. տեսանյութ
Ֆլորիդայում 4.8 մետր երկարությամբ ալիգատորը դուրս է եկել Buffalo Creek Golf Course գոլֆի դաշտ, հայտնում է 360 հեռուստաալիքը: Տեղի ունեցածը տեսագրել է 56-ամյա Չարլզ Հելմսը, ով սեփական խոսքերով` առաջին անգամ չէ, որ դաշտում հանդիպում է ալիգատորի: Գոլֆի ակումբի մյուս այցելուների հարցին, թե արդյոք չի՞ վախենում նկարել գիշատչին, Հելմսը նշել է, որ ալիգատորները չեն հարձակվում մարդկանց վրա, քանի դեռ իրենց չեն քշում անկյուն:
