Էրդողանը Հայոց ցեղասպանության առթիվ իր մտահոգությունն է արտահայտել Մերկելին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն է արտահայտել` կապված Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկության հետ, հայտնում է Reuters-ը: Հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի կունենա քվեարկություն, որի արդյունքներում Գերմանիան կարող է պաշտոնապես ճանաչել «ցեղասպանություն» տերմինը:
