Սպիտակ տունը հրաժարվում է
«Մագնիտսկու օրենքի» կետերը թույլ են տվել պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, ովքեր մեղավոր են մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ԱՄՆ իշխանությունների պաշտոնական մեկնաբանությանը, որը հրապարակվել է ի պատասխան այդ օրենսդրական ակտը չեղարկելու պահանջով խնդրագրի: «Մագնիտսկու ակտը» չեղարկելու պահանջով ուղերձը Սպիտակ տան կայքում հրապարակվել է ապրիլի 23-ին: Միջնորդագրի նախաձեռնողները հայտարարում էին, որ օրենքն ընդունվել է Hermitage Capital-ի ղեկավար Ուիլյամ Բրաուդերի և ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու կողմից լոբբինգի արդյունքում: Հեղինակների խոսքով՝ «Մագնիտսկու ակտը» վարկաբեկում է ամերիկյան օրենսդրությունը և վնասում ԱՄՆ ազգային շահերին: Ավելի վաղ այդ նախաձեռնությունը հավաքել էր ավելի քան 204.000 ստորագրություն:
