Ադրբեջանում իշխանավորներ են ձերբակալվել
Ադրբեջանի կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Զաքաթալա քաղաքում անցկացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որոնք զբաղվել են անտառում թմրանյութերի աճեցմամբ: Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ գրելով, որ ձերբակալվել են Զաքաթալա քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Մագոմեդ Քալաշեվը, Ռամին Շաբանովը, Շամիլ Շիխամիրովը:
