Կվիրիկաշվիլին ու Օլանդը քննարկել են
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր Բորդոյում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցերը: Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է այն առաջընթացը, որին Վրաստանը հասել է բարեփոխումներ իրականացնելու ընթացքում: Հանդիպումը կայացել է Բորդոյում «Գինու քաղաքի» բացման շրջանակներում:
