Էրդողանը Գյուլենի կրոնական շարժումն անվանել է «ահաբեկչական խմբավորում»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կրոնական շարժումը որակել է որպես «ահաբեկչական խմբավորում»: «Նրանց, ովքեր պառակտում են ազգին, թույլ չենք տա խույս տալ պատժից: Նրանք կենթարկվեն պատասխանատվության: Ոմանք փախուստի են դիմել, ոմանք արդեն բանտերում են, և նրանց նկատմամբ ընթանում է դատական գործընթաց: Այդ ամենը շարունակվելու է»,- ասել է Էրդողանը, գրում է Բրիտանական Reuters-ը: Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի կառավարությունը հավանության է արժանացրել Գյուլենի հետևորդներին որպես «ահաբեկչական խմբավորում» ճանաչելու որոշումը:
