Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստն ազատազրկվել է 4 տարով
«Գաբալա»-ի և Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել սպանության համար։ Հուսեյնովը մեղավոր է ճանաչվել իրեն քննադատած լրագրող Ռասիմ Ալիևի սպանության գործով։ Հուսեյնովի ազգականները ծեծել են լրագրողին, ով մահացել է օգոստոսի 9-ին։ Լրագրողը ֆուտբոլիստի հասցեին քննադատական գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում։ Լրագրողը դաժան ծեծի ենթարկվելուց առաջ հայտարարել էր․ «Ֆեյսբուքյան էջում տեսանյութ էի հրապարակել։ Չեմ ցանկանում, որ նման անդաստիարակ ֆուտբոլիստն ինձ ներկայացնի Եվրոպայի խաղադաշտերում։ Դրանից հետո Հուսեյնովը զանգահարեց ինձ ու ասաց, որ այդ ժեստը խորհրդանշում էր երկու երկրների եղբայրությունը։ Երկխոսությունը նորմալ էր»։ Այնուհետև Ալիևին զանգահարել է Հուսեյնովի եղբայրը և պահանջել հերքում հրապարակել, որից հետո տեղի է ունեցել լեզվակռիվ, որից հետո լրագրողը մահացել է: Ֆուտբոլիստից զատ լրագրողին ծեծի ենթարկող խմբի անդամներն ազատազրկվել են 9-13 տարի ժամկետով։
