Վիրավոր Ռուբենին անհրաժեշտ է մեկնել Գերմանիա

Գերմանական` Բոննի համալսարանին կից կլինիկաներից մեկը համաձայնել է կազմակերպել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանի բուժումը: Դրա համար անհրաժեշտ գումարի կեսն արդեն կա, եւ ազգականները սպասում են, որ ստացվի փողի մնացած մասը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Ռուբենի ազգականները: ««Էրեբունի» կլինիկայի բժիշկները եւ բուժքույրերը ամեն հնարավորն արեցին Ռուբենի համար, եւ մենք շատ ենք գնահատում նրանց օգնությունը», - նշել են վիրավոր տղայի ազգականները` հավելելով, որ ավելի ճիշտ եւ արդյունավետ կլինի նրա վերականգնումը կազմակերպել Եվրոպայում, որտեղ այդ ոլորտում ավելի մեծ փորձ ունեն, քան Հայաստանում: Գերմանական կլինիկայում ծանոթացել են Ռուբենի փաստաթղթերին եւ խոստացել են կազմակերպել նրա վերականգնումը: Դրա համար պակասող գումարը, Ռուբենի ազգականների խոսքով, խոստացել են մոտ ապագայում փոխանցել Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Ազգականները հավաստիացնում են, որ ինքը` Ռուբենը, այժմ իրեն լավ է զգում. ինքնուրույն շնչում է, կարող է ուտել եւ ընդհանուր առմամբ պատրաստ է տեղափոխմանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի Ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հայտնել է, որ պակասող` 43 հազար եվրո գումարը խոստացել է Ռուբենի հաշվին փոխանցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Բայց առայժմ այդ գումարը չի փոխանցվել: Հիշեցնենք, որ Ռուբենին օգնելու համար հետեւյալ հաշիվներն են բացվել. ՎՏԲ Բանկ. AMD 16041036866800 USD 16041036866801 EUR 16041036866802 RUR 16041036866803 Ստացող` Անահիտ Մկրտչյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Փողով բանակից ազատվելու նախագիծը չպիտի մտնի ԱԺ. Գեղամ Մանուկյան (video) Ավտովթար՝ Երևանում. Հերացի փողոցում բախվել են «Chevrolet»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր #ՈՒՂԻՂ․ Շտապ. Ռուսաստանը փակո՞ւմ է Հայաատանի հետ օդային տարածքը. Նաիրա Զոհրաբյան (video) Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային Տեղումները կշարունակվեն, ինչ ջերմաստիճան է սպասվում Ադրբեջանի թիրախում Ստեփանակերտի մայր եկեղեցին է. monumentwatch Ու՞մ թշնամու հետ ես ուզում գնալ․․․ Պուտինը Հայաստանին կոնկրետ մի բան ասաց․ Գագիկ Ծառուկյան (video) Ի՞նչ եք պայմանավորվել Պապիկյանի հետ․ թեժ խոսակցություն Գեղամ Մանուկյանի և Հայկ Սարգսյանի միջև (video) «Սա ինչ-որ ծայրաստիճան շիզոֆրենիա է՝ բարձրացված պետական քաղաքականության աստիճանի. Մեղա քեզ Տեր Աստված…». Աբովյան Իրանը կտա վճռական ու համապարփակ պատասխան. Իրանի ԱԳՆ #ՀԻՄԱ․ Ռուսաստանում Նիկոլին «ծեծել են»․ Պուտինն ասել է՝ չե՛ս խաբելու․ Տիգրան Չոբանյան (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Նորապատում. մոտ 15 հոգով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 43-ամյա տղամարդուն Կոտայքում «Nissan»-ը բախվել է քարերին ու հողաթմբերին և հայտնվել բնակչի տան տարածքում. կա վիրավոր Իրանի հարցով միջնորդները վերջին ջանքերն են գործադրում 45-օրյա հրադադար հաստատելու առաջարկի շուրջ Սպանվել է ԻՀՊԿ հետախուզական ծառայության ղեկավարը Ուկրաինական հարվածների հետևանքով Լուգանսկում 41 հանքագործ արգելափակված է գետնի տակ «Փաշինյանը էդ տիրադավ հոգևորականներին գիտե՞ք՝ ինչ է արել»․ վանաձորցիների պատասխանը (video) Պարտավորված եմ զգում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի․ Ծառուկյան Ովքեր իրենց ձայնը կտան իշխանությանը, իրենց ուղիղ մասնակցությամբ նոր անեծք կբերեն մեր ազգի գլխին Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am