Սիրիայից արձակված հրթիռը պայթել է թուրքական Քիլիսում
Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի տարածքից արձակված հրթիռն ընկել է Թուրքիայի տարածքում՝ Քիլիս նահանգում: Հրթիռն արձակվել է Սիրիայում ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնված տարածքից: Վերջին 7 ամիսներին այդ տարածքներից կանոնավորապես հրթիռներ ու ականանետների արկեր են արձակվում Քիլիսի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է 20 և վիրավորվել ավելի քան 60 մարդ, այդ թվում նաև՝ Սիրիայի քաղաքացիներ, որոնք Թուրքիայի տարածքում են գտնվում որպես փախստականներ:
