Թուրքիան մեղադրում է Ռուսաստանին
Թուրքիայի ԱԳՆ-ն կտրականապես դատապարտել է Սիրիայի Իդլիբ նահանգում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից հիվանդանոցների, մզկիթների և քաղաքացիական այլ օբյեկտների վրա իրականացվող հարձակումները: «Կատարելապես ակնհայտ է, որ Ռուսաստանը, որը հանդես է գալիս Սիրիայում քաղաքական անցումային գործընթացի մեկնարկի ու հակամարտության դադարեցման օգտին, կոպտորեն ոտնահարում է այդ սկզբունքները»,- ասված է հայտարարության մեջ, գրում է Թուրքական Anadolu լրատվական գործակալությունը: «Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը անհապաղ հստակ դիրքորոշում կցուցաբերի Ռուսաստանի և Ասադի վարչակարգի հանցանքների հանդեպ, որոնք չեն կարող ունենալ արդարացում»,- ասված է հայտարարության մեջ:
