Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով վկայի ավտոմեքենան նստած անձինք գունատ են եղել. դեմքներն էլ՝ քրտինքով պատված
«Փաստինֆո»–ի փոխանցմամբ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով դատական նիստը: Հարցաքննվեց վկա Վահագն Մնացականյանը, ով դեպքից հետո ամբաստանյաներին իր մեքենայով տեղափոխել է մայրաքաղաքի մեկ այլ վարչական շրջան: Վկայի խոսքով՝ ինքն ամբաստանյալներին չի ճանաչում և նրանց տեսել է դեպքից հետո հեռուստացույցով՝ լուրերի ժամանակ: Ըստ վկայի՝ տվյալ ժամանակահատվածում աշխատել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ոչ շատ հեռու գտնվող ավտովերանորոգման կետում, երբ 3 անձ մոտեցել են և խնդրել իրենց հիվանդանոց տեղափոխել, քանի որ նրանցից մեկն իրեն լավ չի զգացել: Վկան չի մերժել, նստել են մեքենան և ուղևորվել «Էրեբունի» ԲԿ, սակայն մինչև ԲԿ հասնելը իրեն խնդրել են այլ ուղղությամբ գնալ. ուղևորվել են դեպի Մասիվ, որտեղ «Մերսեդեսի» սրահի մոտ խնդրել են կանգնել, իջել են, շնորհակալություն հայտնել և մեքենայի մեջ որպես վճար թողել 10 000 ՀՀ դրամ: Վկան պատմեց նաև, որ երբ վերադարձել է իր աշխատավայր, այնտեղ են գտնվել իրավապահները, իսկ նախաքննության ընթացքում ցուցմունք տալու ժամանակ իրեն բազմաթիվ նկարներ են ցույց տվել՝ պարզելու համար արդյոք լուսանկարներում պատկերված անձի՞նք են եղել իր ավտոմեքենան նստողները, թե՝ ոչ, ինչպես նաև ճանաչման գործընթաց է կազմակերպվել: Վկան մեկ անձի ճանաչել է: Վկայի ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով մեղադրող դատախազ Արամյանի միջնորդությամբ հրապարկվեց նրա նախաքննական ցուցմունքները: Մասնավորապես, ըստ վայի նախաքննական ցուցմունքի՝ 3 անձինք մոտեցել են իր աշխատավայր և հարցրել, թե ում ավտոմեքենան է դրսում կանգնած, ապա խնդրել են իրենց տեղափոխել տվյալ վայրից քիչ հեռու՝ ասելով, որ իրենց ընկերոջ սիրտը վատ է, «մեռնում է»: Ցուցմունքից պարզ դարձավ, որ «մեռնող» անձը Գաստիկ մականվամբ Վահան Հակոբյանն է եղել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
