Մոսկվան կքննարկի
Ռուսաստանը մտադիր չէ առաջինը հանդես գալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ, բայց պատրաստ է քննարկել Անկարայի համապատասխան դիմումները: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: «Մենք երբեք չենք ասել, թե «ձիթենու ճյուղ» կամ ցանկացած այլ ճյուղ կմեկնենք Թուրքիային: Մենք ասել ենք, որ Թուրքիան պարտավոր է ներողություն խնդրել եւ փոխհատուցել այն կորուստները, որոնք մեզ հասցվեցին ռազմական հանցագործության հետեւանքով: Պուտինն ասել է, որ մենք պատրաստ ենք քննարկել (Անկարայի դիմումը), բայց նախ Թուրքիան պետք է անի այն, ինչ պարտավոր է անել»,- ասել է Լավրովը:
