Կիրականացվի ԵԱՏՄ-ի երկրների շահերի հաշվառմամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Աստանայում հայտարարել է, թե Չինաստանի հետ համագործակցությունը կիրականացվի ԵԱՏՄ-ի երկրների շահերի հաշվառմամբ: «Մենք քննարկեցինք Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումները, այդ գործընկերությունը սկզբունքային նշանակություն ունի մեր երկրների համար: Մենք այդ հարաբերությունները կառուցելու ենք նախեւառաջ մեր երկրների տնտեսավարող սուբյեկտների շահերի հաշվառմամբ»,- ասել է Տ. Սարգսյանը, գրում է ՌԻԱ Նովոստին:
