Գերմանիան տրվում է հայկական սփյուռքի խաղերին. Էրդողանի գլխավոր խորհրդական
«Ստամբուլ» լրատվական գործակալությունը հայտնում է,որ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իհսան Շեներն անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության դրված Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։ Հայկական հարցը հին միջոց է, որով տարբեր ժամանակներում փորձել են ճնշել Թուրքիային։Կոչ եմ անում Գերմանիային չտրվել հայկական սփյուռքի խաղերին,ասել է նա: Արտահայտվելով Գերմանիայի խորհրդարանում հայտնված նախագծի մասին՝ Շեներն ասել է. «Պատմական դեպքերի վերաբերյալ վճիռ են կայացնում ոչ թե խորհրդարանները, այլ պատմաբանները։ Չկա Հայոց ցեղասպանությունը հավաստող որևէ փաստ, միայն զրպարտություններ են»։ Շեների պնդմամբ՝ նմանատիպ նախագծերն ի հայտ են գալիս, որովհետև ոմանք անհանգստացած են վերջին 14 տարիների ընթացքում Թուրքիայի աննախադեպ զարգացումից և, օգտագործելով նման նախագծերը, փորձում են ճնշել Թուրքիային՝ չնայած որևէ մեկին չի հետաքրքրում Հայկական հարցը։
