Սիրիական Իդլիբում ռուսական օդուժի հարվածների հետևանքով 23 մարդ է զոհվել. Ռոյթերզ
Սիրիայի Իդլիբ քաղաքում ռուսական ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով 23 մարդ է զոհվել, տեղեկացնում է Ռոյթերզը՝ հղում անելով իրավապաշտպաններին: Նրանց տվյալների համաձայն՝ հարվածներ են հասցվել միանգամից մի քանի կետի, որոնցից մեկը հիվանդանոցի հարևանությամբ էր գտնվում: Զոհերի թվում 7 երեխա կա:Տեղեկությունն այլ աղբյուրներից դեռ չի հաստատվել: Իդլիբ քաղաքը գտնվում է «Նուսրայի ճակատ» խմբավորման վերահսկողության տակ:
