Մոսկվան պատժամիջոցները հանելու հարցում հետաքրքրությունը կորցրել է.ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է,որ Մոսկվան կորցրել է հետաքրքրությունը արևմտյան պատժամիջոցները հանելու հարցում։ «Մենք մեր հանդեպ կիրառվող տնտեսական սահմանափակումներն ընկալում ենք որպես հնարավորությունների պատուհան, որն անհրաժեշտ է կիրառել առավելագույնս՝ ամրապնդելու մեր սննդամթերքի անվտանգությունը, տեխնոլոգիական անվտանգությունը, շարունակել նաև գյուղատնտեսության, արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը, ստեղծել հաշվառման արդյունավետ այլընտրանքային ֆինանսական համակարգեր:Մոսկվայի համար պատժամիջոցները հանելու հարցը չափազանց ակտուալ չէ։ Մեզ համար ակտուալ է հարցն այն մասին, թե որքան արդյունավետ ենք մենք օգտագործում ներկայիս իրավիճակը ի շահ սեփական տնտեսության ու զարգացման»,- հայտնել է արտգործնախարարը։
