Գորիլլայի վանդակն ընկած չորսամյա տղայի ծնողները չեն ընդունում իրենց մեղքը
ԱՄՆ-ի Օհայո նահանգի Ցինցինատ քաղաքի կենդանաբանական այգում գորիլլայի վանդակն ընկած երեխայի ծնողները կատարվածում իրենց մեղքը չեն ընդունում։ «Այդ տարիքի երեխաներն ամեն տեղ էլ բարձրանում ենե,-հայտարարաել է չորս տարեկան տղայի հայրը, որը մի քանի անդամ դատապարտվել է գողության եւ ավազակության համար: Ամերիկյան լարտվամիջոցների փոխանցմամբ, մայրը նույնպես չի կարծում, որ կատարվածը ինչ-որ արտասովոր բան է։ «Հասարակությունը միանգամից ծնողներին է մեղադրում, թե այդ ինչպես է եղել, որ ծնողներն անուշադրության են մատնել երեխային։ Ով ինձ ճանաչում է, գիտի, որ ես ուշադիր հետեւում եմ իմ երեխաներին։ Միջադեպեր լինումն են, եւ ես շնորհակալ եմ, որ ճիշտ մարդիկ ճիշտ տեղում էինե,- ֆեյսբուքայն իր էջում գրել է մայրը։
