Գնդակը Թուրքիայի դաշտում է.Ալեքսեյ Մեշկով
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը հայտարարել է, որ Թուրքիան հիանալի գիտի, թե ինչ է պետք անել Ռուսաստանի հետ հարաբերությունները փակուղուց հանելու համար: «Թուրքական կողմը հիանալի գիտի, թե ինչ է պետք անել, որպեսզի հարաբերությունները դուրս գան այն փակուղուց, որում նրանք հայտնվել են: Գնդակը թուրքական կողմում է: Ռուսական կողմն արդեն ամիսներ շարունակ ներողություն չի ստացել ինքնաթիռի խոցման և ռուս օդաչուի գազանաբար սպանության համար»,- RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ ասել է նա:
