Հունաստանը`ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարացման մեծ հավանականության մասին
Kommersant-ի հետ հարցազրույցում հայտնել է,որ Հունաստանի փոխարտգործնախարար Նիկոս Կսիդակիսը կարծում է, որ ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ կերկարացվեն։ «Չեմ կարող իմանալ վեջնական որոշումը, սակայն կարծում եմ, որ պատժամիջոցների ռեժիմը կերկարացվի, թեև լուրջ քննարկման արդյունքում։ Եվ վերջապես, պատժամիջոցները հավերժ չեն:Ներկայումս ԵՄ ներսում ընթանում է քննարկում ամբողջ իրադրությունը վերլուծելու անհրաժեշտության վերաբերյալ, այլ ոչ թե պատժամիջոցների ավտոմատ երկարացման։ ԵՄ-ում գնալով ավելանում են պատժամիջոցները հանելուն կողմ ձայները։ Եվ դրանք գնալով ավելի բարձր են դառնում»,- ասել է հույն դիվանագետը։ Մայիսի 26-ին Հունաստանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ Աթենքը դեմ հանդես կգա Ռուսաստանի սահմանափակումների երկարացմանը ԵՄ-ում այդ հարցի քննարկման ժամանակ։
