Իրանի տնտեսությունում սկսվել է նոր փուլ.Ռուհանի
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հետպատժամիջոցային ժամանակաշրջանը Իրանի տնտեսության համար բացառիկ հնարավորություն է օտար ներդրումներ ներգրավելու համար: «Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրագործման մեկնարկից ընդամենը 4 ամիս անց տնտեսությունում նկատվել է զգալի առաջընթաց, ինչը կապված է Իրան օտար բազմաթիվ քաղաքական ու առևտրային պատվիրակությունների այցերի հետ:Դա վկայում է Իրանում նոր փուլի սկսվելու մասին: Մենք ողջունում ենք Իրանի և հարևան երկրների միջև գոյություն ունեցող սերտ կապերը և մեր գործարարներին կոչ ենք անում օգտվել լավ հնարավորությունից՝ հայրենական արտադրանքը հարևան երկրներ, այդ թվում նաև Ռուսաստան արտահանելու համար»,-iրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ ասել է ԻԻՀ նախագահը:
