Քրդերը՝Էս-Սաուրայի վրա գրոհի ժամանակ 12 գյուղ ազատագրելու մասին
RIA Novosti-ն՝ հղում անելով YPG-ի քուրդ աշխարհազորայիններին հայտնում է ,որ «Սիրիայի Դեմոկրատական ուժերը» շարունակում են գրոհը Սիրիայի Էս-Սաուրա քաղաքի վրա, մեկ օրում նրանք ԴԱԻՇ-ի գրոհայիններից 12 գյուղ են ազատագրել: «Մեր ուժերը շարունակում են գրոհը Էս-Սաուրա քաղաքի կողմը, ԴԱԻՇ-ի գրոհայիններից ազատագրվել է 12 ոչ մեծ գյուղ: Սպանվել են մեծ թվով գրոհայիններ, միայն մեր ձեռքում 15 դիակ կա»,- ասվում է YPG-ի հայտարարության մեջ: Նշվում է, որ քուրդ աշխարհազորայիններին հաջողվել է երկու RPG նռնականետ և Կալաշնիկովի 12 ավտոմատ առգրավել:
