Կստիպեն Ղարաբաղի հարցում

Տարածաշրջանային այցով Ադրբեջան, ապա Հայաստան էր ժամանել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի՝ եվրոպական հարցերով ավագ տնօրեն Չարլզ Կապչանին: Հայաստանի նախագահի և արտգործնախարարի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես օրերս ընդունել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի՝ եվրոպական հարցերով ավագ տնօրեն Չարլզ Կապչանին։ Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցեր։ Կողմերը գոհունակություն են հայտնել բազմաթիվ ոլորտներում երկու երկրների գործընկերային հարաբերությունների կապակցությամբ և ընդգծել էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Բացի այդ, քննարկվել են նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, անվտանգության ոլորտում համագործակցությունը, Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացներն ու դրանց հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր։ Մինչ ամերիկացի պաշտոնյան Հայաստանում ու Ադրբեջանում բանակցում է, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պլանավորել են 2016-ին ակտիվացնել նախագահների միջև երկխոսությունը։ Նրա խոսքով՝ համանախագահներն այդ ընթացքում շարունակելու են աշխատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ «Մենք կշարունակենք աշխատել արտգործնախարարների հետ բանակցային գործընթացի առաջարկների, շփման գծի երկայնքով լարվածության էսկալացման ռիսկերի նվազեցման ուղղությամբ»։ Բացի այդ, Ջեյմս Ուորլիքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ խորհրդակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում։ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատունը հաղորդեց, որ Ուորլիքը հանդիպել է Եվրոպայի հարցերով պետնախարար Դևիդ Լիդինգթոնի հետ և քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Ուորլիքը մասնակցել է նաև տարածաշրջանային փորձագետների մասնակցությամբ «կլոր սեղանի», որի մասնակիցների թվում եղել են կառավարության, ՀԿ-ների ու ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։ Նա հանդիպել է նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Մայքլ Թեհեմի հետ և քննարկել է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալված վերջին զարգացումները։ Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից ԵԱՀԿ նախագահությունը Սերբիայից անցել է Գերմանիային։ Գերմանիան ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը դժվարին ժամանակներում: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր տարածած հայտարարության մեջ օրերս նշել է. «Ահաբեկչությունը Ստամբուլում, ճգնաժամը Մերձավոր Արևելքում և հակամարտությունն Ուկրաինայի արևելքում ցույց են տալիս, որ Գերմանիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը դժվարին ժամանակներում։ Ես համոզված եմ, որ հենց հիմա մենք ունենք ԵԱՀԿ-ի կարիքը՝ որպես հարթակ երկխոսության ու վստահության ստեղծման համար»: Շտայնմայերը նաև հավելել է. «Եթե մենք երկարաժամկետ հեռանկարում ցանկանում ենք հասնել ավելի մեծ անվտանգության ԵԱՀԿ ողջ տարածքում, ապա դա հնարավոր է միայն միասին՝ ջանքերի միավորմամբ։ Դրա համար մեզ պետք է կիրառել տրամադրության տակ եղած բոլոր ֆորումները՝ կարծիքների փոխանակման և փոխըմբռնման հասնելու համար»։ Գերմանիան մտադիր է ամրապնդել ԵԱՀԿ հնարավորությունները հակամարտության ողջ ցիկլի ընթացքում ՝ վաղ նախազգուշացումից և կանխարգելումից, ճգնաժամային կառավարումից մինչև հետկոնֆլիկտային շրջանի հաջորդական վերահսկողությունը։ Շտայնմայերի խոսքով՝ ուշադրության կենտրոնում կլինեն ԵԱՀԿ գործունեությունն Ուկրաինայում և իրավիճակի մոնիտորինգի առաքելության ուժեղացումը։ «Մենք նաև կմասնակցենք Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը և կակտիվացնենք այդ վայրերում ԵԱՀԿ առաքելությունների աշխատանքը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։ «Վերջին օրերը կրկին ցույց տվեցին, որ միջազգային ահաբեկչությունն իրենից սպառնալիք է ներկայացնում ԵԱՀԿ բոլոր պետությունների համար։ Այսպիսով` մենք ավելի վճռականորեն ենք ցանկանում աշխատել միասին բոլոր հարթություններում՝ ահաբեկչությանը հակազդելու համար»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարը։ Ինչպես նկատվում է, արևմուտքը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ հետևողական ջանքեր է գործադրում, որպեսզի 2016-ին իրավիճակը ԼՂ հարցում վերահսկելի լինի: Նախորդ երկու տարիները փաստեցին, որ Ադրբեջանն իր սանձարձակությամբ անցնում է բոլոր սահմանները, ավելին` այդ քաղաքականությունը հստակ վարում է` աշխարհին ԼՂ խնդրի մասին հիշեցնելու նպատակով: Իսկ արկածախնդրություն արևմուտքն այս աշխարհաքաղական բարդ իրավիճակում թույլ տալ չի կարող, ուստիև, ողջ ուժերը լարում են, որպեսզի Իլհամ Ալիևին պահին ճնշման տակ: Եթե մարտի վերջին, Ալիևը մեկնի Միացյալ Նահանգներ, ապա, նրան, կարելի է ասել, այնքան էլ գրկաբաց չեն ընդունի: Ռուսաստան-Ադրբեջան ջերմ հարաբերությունները մի կողմից, մյուս կողմից ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքն արդեն բոլորին է նյարդայնացնում: Գումարած ամենագլխավոր խնդիրը` Ադրբեջանում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն արժեքների կոպիտ խախտումները ու դեպի բռնատիրություն Ալիևի ռեժիմի հաստատուն քայլերը: Թամար Բագրատունի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am