Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման ժամը հայտնի է
Գերմանիայի խորհրդարանի ինտերնետ հեռուստատեսությամբ՝ www.bundestag.de կայքի միջոցով կհեռարձակվի «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագծի քննարկումները նախատեսվում է սկսել հունիսի 2-ին՝ տեղի ժամանակով 11:10-ից, հաղորդում է Բունդեսթագի պաշտոնական կայքը: Չնայած թուրքական կողմի ճնշումներին՝ «Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն» (CDU/CSU) և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) խորհրդարանական խմբակցությունների համատեղ նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը Բունդեսթագի օրակարգում է ընդգրկվել հստակ` «ցեղասպանություն» եզրույթով: Նախագծի ընդունմանը կողմ են ինչպես կոալիցիոն, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններ:
