Սամվել Կարապետյանի «Տաշիրը» կիրականացնի Մոսկվայի բարեկարգման խոշոր ծրագիրը
Վեդոմոստին հայտնում է,որ Մոսկվայում իրականացվող «Իմ փողոցը» ծրագրի խոշորագույն պետական գնման 4.37 միլիարդ ռուբլի արժողությամբ պայմանագիրն ստացել է «Ստրոյստանդարտ» ընկերությունը, որը կապված է միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերության հետ: Գումարով մրցույթը հաղթած ընկերությունը վերանորոգելու է շենքերի ճակատամասերը, «Սադովոյե կոլցոյի» երթևեկելի մասը, լայնացնելու է մայթերը, բույսեր է տնկելու: «Տաշիր» ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը: 2015 թվականին «Տաշիր» խմբի հետ կապված ընկերությունները 52 միլիարդ ռուբլու պետական ծրագրեր են իրականացրել:
