Հնդկաստանի զինամթերքի պահեստում հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Հնդկաստանի Մահարաշթրա նահանգում զինամթերքի պահեստում անցած գիշեր բռնկված հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 17, տուժել 19 մարդ: Այս մասին հայտնում է India Today հեռուստաալիքը: Տեղի բնակիչների վկայությամբ՝ կեսգիշերին իրենք պայթյունի ձայներ են լսել: Մարդկանց տարհանում են մերձակա բնակավայրերից:
