Արցախի հիմնահարցի լուծումը պահանջում է Ռուսաստանի մասնակցություն. Շտայնմայեր
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ աշխարհում անկարելի է լուծել որևէ խնդիր՝ առանց Ռուսաստանի մասնակցության, սակայն դա չի վերացնում երկխոսության բարդությունը: «Աշխարհում չկա որևէ խնդիր, որի լուծումը չպահանջի Ռուսաստանի մասնակցություն՝ ներառյալ Սիրիան, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը: Սակայն դա չի վերացնում փոխհարաբերություններում առկա թերըմբռնումն ու մնացած բարդությունները»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը:
