Հայկական ԱԷԿ-ի հարցը քննարկում են Մոսկվան և Երևանը
Մոսկվայում «Ատոմէքսպո-2016» ֆորումի շրջանակներում Ռոսատոմ ՏՎԷԼ վառելիքային ընկերության ղեկավարները և հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը քննարկել են հայկական ատոմակայանը ռեզերվային միջուկային վառելիքով ապահովելու հնարավորությունը, հայտնում է RIA Novosti-ն: «Հանդիպման ընթացքում դիտարկվել են ապագա համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, ռուսական վառելիքի որպես ռեզերվ լրացուցիչ մատակարարման հնարավորությունը»,- ասված է ՏՎԷԼ-ի հաղորդագրության մեջ: Վարդանյանը նշել է, որ հայկական ԱԷԿ-ն արդեն 40 տարի է աշխատում է ռուսական միջուկային վառելիքով: Նա նշել է, որ համագործակցության բոլոր տարիների ընթացքում վառելիքի մատակարարման հարցում ոչ մի խափանում տեղի չի ունեցել:
