160 հազար մարդ խնդրում է պատժել գորիլայի վանդակն ընկած երեխայի ծնողներին
Ավելի քան 160 հազար մարդ մասնակցել է առցանց ստորագրահավաքին՝ ԱՄՆ-ում գորիլայի վանդակն ընկած երեխայի ծնողներին պատժելու պահանջով, տեղեկացնում է RIA Novosti-ն: Մարդիկ պահանջում են պատասխանատվության ենթարկել երեխայի ծնողներին անփույթ վերաբերմունքի և հսկողության բացակայության համար: Բացի դրանից, համացանցում նաև նոր ստորագրահավաք են նախաձեռնում, այսպես կոչված, «Հարամբեի օրենք» մտցնելու պահանջով, որը ենթադրում է իրավաբանական պատասխանատվության ենթարկել կենդանաբանական այգու այն այցելուներին, որոնց անփությության պատճառով վնաս է հասցվում հազվագյուտ կենդանիներին:
