Սերժ Սարգսյանը ժամանել է Աստանա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 31-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
