Քրդերի դեմ գործողությունների ընթացքում ավելի քան 6000 շինություն է քանդվել
Թուրքիայի հարավ-արևելքում երկրում արգելված համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ իրականացվող հակաահաբեկչական գործողությունների հետևանքով ավելի քան 6320 տուն է քանդվել: Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Նրա խոսքով՝ դրանց վերականգնման համար մոտ 300 մլն դոլար անհրաժեշտ կլինի: «Սուր, Սիլոփի, Ջիզրե, Իդիլ և Յուքսեքովա բնակավայրերում ավերված շինությունների թիվը կազմում է 6320: Դա մոտ 11 հազար բնակարան է»,-ասել է փոխվարչապետը՝ ճեպազրույցի ընթացքում:
