Հայկական ազգանվան պատճառով Բաքվում վատ վերաբերմունքի արժանացած երեխան մոր հետ վերադարձել է Մոսկվա
Հայկական ազգանուն ունենալու պատճառով Բաքվի օդանավակայանում վատ վերաբերմունքի արժանացած 8-ամյա տղան մոր հետ վերադարձել է Մոսկվա: Այդ մասին Instagram-ում գրառում է կատարել երեխայի մայրը՝ շնորհակալություն հայտնելով հոգատարության ու աջակցության համար: « Մենք խաչ քաշեցինք այդ «հրաշալի» քաղաքի վրա և վերադարձանք այն բանից հետո, երբ Լուկան նորմալ պայմաններում փոքր-ինչ քնեց»,-գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով իրենց աջակցածներին: «Լուկայից վերջում ներողություն խնդրեցին ու որպես պատվավոր հյուր ընդունեցին, սակայն իմ տղան ասաց, որ Երևանում՝ տատիկի մոտ ավելի լավ է»,-գրել է նա:
