Առաջարկ ՝ Պուգաչովային
«Թե ինչպես հայրիկը մեծացավ» ֆիլմի հեղինակները ցանկանում են գլխավոր հերոսուհու տատիկի դեում տեսնել երգչուհի Ալլա Պուգաչովային, տեղեկացնում է RIA Novosti-ն: Ֆիլմում երիտասարդ հերոսուհին հոր հետ գնում է «երկրի գլխավոր մրվույթի» քասթինգին մասնակցելու: «Մենք կցանկանայինք, որ մեր հերոսուհու տատիկի դերում հանդես գար Ալլա Պուգաչովան. նա արտաքինով նման է հերոսուհուն»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեն: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի գարնանը:
