Սավչենկոն պատասխանել է Զախարչենկոյի սպառնալիքներին
Նադեժդա Սավչենկոն քմծիծաղով է արձագանքել ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպառնալիքներին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: «Ես պարզապես ծիծաղում եմ Զախարչենկոյի արած հայտարարության ու նրա վրա, անգամ` արձագանքելու կարիք չեմ տեսնում: Եթե նա կանգներ այստեղ և ապտակեր ինձ, ես կպատասխանեի, բայց նրա ասածներն անհեթեթություններ են»,-ասել է Սավչենկոն, ում Ռուսաստանն օրեր առաջ ներում է շնորհել: Սավչենկոն կարծում է, որ ԶԼՄ-ներն այլ կերպ են ներկայացրել Զախարչնեկոյի խոսքը և նշել, որ չի հավատում մարդկանց ասածերին այնքան ժամանակ, քանի դեռ անձամբ չի լսում այդ մասին:
