«ԻՊ» զինյալները Սիրիայի հյուսիսում սպանել են 48 խաղաղ բնակչի
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի հյուսիսում սպանել են 48 խաղաղ բնակչի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գործողությունը տեղի է ունեցել մայիսի 27-ին, այն բանից հետո, երբ զինյալները գրավել են Սիրիայի հյուսիսում գտնվող գյուղերից մեկը: Գյուղի շրջափակումից հետո զինյալները ստուգում են անցկացրել խաղաղ բնակիչների շրջանում, որի հետևանքով որոշներին գերի են վերցրել: «Իսլամական պետության» զինյալները գերի վերցրած խաղաղ բնակիչներին հավաքվել են մեկ տեղում, որտեղ նրանց բոլորին սպանել են: Տեղի կազմակերպությունները հրապարակել են սպանվածների անունները
