Քրդերը հարձակվում են Էս Սաուրա քաղաքի վրա
«Սիրիայի դեմոկրատական ուժերը» շարունակում են ԴԱԻՇ-ի «մայրաքաղաք» Ռաքքայի շրջապատման օպերացիան: Այժմ նրանք հարձակվում են Եփրատի ափին գտնվող Էս Սաուրա քաղաքի վրա, RIA Novosti-ին հայտնել են YPG-ի շտաբում: «Ռաքքա» օպերացիան, ինչպես մենք անվանում ենք, շարունակվում է: Մեր առաջին խնդիրը ոչ թե քաղաքի գրավումն է, այլ ԴԱԻՇ-ի և Թուրքիայի միջև հաղորդակցության խափանումն է: Այդ պատճառով, Ռաքքայի հյուսիսում մի քանի գյուղ վերցնելով, մենք սկսել ենք հարձակումը Տաբկա քաղաքի վրա` Ռաքքայից 40 կմ արևմուտք»,- պատմել է YPG քրդական աշխարհազորի ներկայացուցիչը: Էս Սաուրա (Տաբկա) քաղաքը հայտնի է նրանով, որ այնտեղ է գտնվում Եփրատի ՀԷԿ-ը, որը կառուցվել է խորհրդային մասնագետների օգնությամբ:
