Էլիտար հայկական հարսանիքները Մոսկվայում շարունակվում են
Կիրակի օրը՝ հունիսի 5-ին, Մոսկվայում տեղի կունենա մոսկվայաբնակ հայ գործարար,«Վիրահայերի Միասնություն» ՀԿ-ի նախագահ Նորայր Թևանյանի դստեր հարսանիքը:
«Տաշիր» գրուպի սեփականատար, գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը նույնպես նախատեսված է Մոսկվայում,սակայն շաբաթ օրը՝հունիսի 4-ին :Հարսանիքին, բնականաբար, հյուրեր կմեկնեն նաեւ Երեւանից՝ նախարարներ, գործարարներ, իշխանության դասի այլ ներկայացուցիչներ, Սերժ Սարգսյանը, մի խոսքով՝ քաղաքական էլիտան։ Հյուրերի մեծ մասը հաջորդ օրը կմասնակցեն Թևանյանի կազմակերպած խնջույքին:
Ի դեպ, հունիսի 4-ին Երեւանում էլ տեղի կունենա պատգամավոր Արագած Ախոյանի որդու հարսանիքը։
Նշենք,որ Նորայր Թևանյանը Մոսկվայում բավականին կշիռ ունեցող գործարար է,առանց նրա «դաբրոյի» որոշ շրջանականերում հարցեր չեն լուծվում:
