Պատգամավորի որդու միջազգային հարսանիքը
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը հունիսի 4-ին ամուսնացնում է իր 22-ամյա որդուն,որը նախատեսում է անցկացնել Լաթար ռեստորանում:Հարսանյաց արարողությունը կանցկացվի միջազգային մակարդակով: Տղայի հարսանիքը հայրենասիրական նկրտումներով աչքի ընկնող ու արեւմտահայոց խնդիրներով զբաղվող պատգամավորը ծրագրում է անցկացնել հայկական ծիսական ողջ արարողակարգով։ Հրավիրված է իշխանական ողջ էլիտան,սակայն դեռ պարզ չէ,թե հյուրերից ով ներկա կլինի ,քանի որ նույն օրը նախատեսված է նաև մոսկվայաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի և գործարար Նորայր Թեւանյանի զավակների հարսանյաց հանդեսը,որին նույնպես Հայաստանից իշխանական վերնախավը հրավիրված է: Նշենք,որ Արագած Ախոյանը որդու հարսանիքին հրավիրել է նաև Ստամբուլահայ պատգամավորների,Դիարբեքիրի և Կարսի քուրդ քաղաքապետերի և այլ քուրդ պատգամավորների:
